Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱ՞Հ

Մայիս 04,2011 00:00

\"\"«Փոխշահավետ քայլերի հերթագայությունը երկխոսություն չի նշանակում»,- ըստ tert.am-ի՝ երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի երկխոսության ձեւավորման թեմային՝ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը: Քաղաքագետի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը իշխանությունը չի պատրաստվում հանձնել որեւէ մեկին, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ եթե կազմակերպվեն արդար ընտրություններ, հարցականի տակ կդրվի նաեւ իշխանության ներկայությունը: Կա պայմանավորվածություն՝ ես՝ քեզ, դու՝ ինձ, ու կարեւոր էլ չէ՝ թուղթ են ստորագրել, սուրճի շուրջ խոսել են, թե չեն էլ խոսել»: Հետեւաբար, նա մտահոգվելու առիթ չի տեսնում. մտահոգվելու կարիք կլիներ, եթե գոյություն ունենար երկխոսություն. «Դա կարող էր լինել այնպիսի բախտորոշ հարցերում, ինչպիսին Արցախից զիջումներ անելն է»: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, ապա դա, ըստ բանախոսի, ձեռնտու է նաեւ իշխանությանը, քանի որ «դրա համար նկատողություն է ստանում միջազգային ատյաններից»: Աղայանի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալը միայն իր վարկանիշը վերականգնելու համար էր՝ «որ հեռանար քաղաքականությունից պատվով»: Կանխատեսումներ անելով առաջիկա նախագահի մասին էլ՝ Աղայանն ասել է. «Սերժ Սարգսյանին փոխարինելու կարող է գալ Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը փորձեց ամբողջ մեղքը գցել Ռոբերտ Քոչարյանի վրա՝ համագործակցելով Կոնգրեսի հետ: Եվ հիմա իշխանությունները կարող են մտածել, որ եթե թույլ տան Կոնգրեսին ազատ գործել, նա արագ կհեղինակազրկվի, ինչն արդեն իսկ նկատվում է՝ արտահոսք ՀԱԿ-ից եւ նույնիսկ ժողովրդի կողմից դժգոհություն՝ նրանց վարած քաղաքականությունից»:

:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել