Ուսամա բեն Լադենի մահվան կապակցությամբ «Facebook»-ում բացվել է էջ, որը մի քանի ժամում հավանել է (Like) ավելի քան 265 հազար օգտագործող: Ամեն րոպե էջը հավաքում է հազարավոր նոր like-ներ, իսկ օգտագործողներն էջի պատին տարածում են նորության մասին հղումներ: Բեն Լադենը սպանվել էր ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում: