Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնարավոր է համբուրվել ինտերնետով

Մայիս 03,2011 00:00

Տոկիոյի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի Կաջիմոտո լաբորատորիան ստեղծել է մի սարք, որը հաղորդում է ֆրանսիական համբույրի զգացողությունները: Այն բաղկացած է սարքային մասից, որը տեղադրվում է բերանում, իսկ ծրագրային ապահովումը գրանցում է լեզվի շարժումներն ու ուղարկում դրանք միացված սարքին, որը կրկնում է շարժումները: Ըստ pcnews.am-ի՝ Կաջիմոտոյի մասնագետները նախատեսում են հետագայում հնարավոր դարձնել նաեւ համի, շնչառության եւ համբույրի այլ բաղադրիչների «փոխանցումը», ինչի շնորհիվ սարքը կդառնա ավելի քան պահանջված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել