Այսպես է կոչվում շախմատային մեկնաբան, լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի նոր գիրքը, որում շախմատի համաշխարհային օլիմպիադաների օրինակով ներկայացվում է հայկական շախմատի վերջին երկու տասնամյակների պատմությունը: Հեղինակը, որ համաշխարհային օլիմպիադաներում Հայաստանի հավաքականների մրցելույթների անմիջական վկան է եղել, ամփոփել է դրանց հանգուցային պահերը, իսկ գրքի երկրորդ մասում առանձին լուսաբանել անցած տարի Խանտի Մանսիյսկում անցկացված վերջին օլիմպիադայի ընթացքը: Գրքում զետեղված են հայ գրոսմայստերների խաղացած ուշագրավ պարտիաները, լուսանկարներ, հետաքրքիր տեղեկատու նյութեր:
Գրքի առաջաբանը գրել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: