Հանգստյան օրերին կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումներում հաջողությունը հյուրընկալվողների կողմն էր, որոնք առավելության հասան երկու խաղում, մեկում հասան ոչ-ոքիի եւ միայն մեկում պարտվեցին:
Դիլիջանի «Իմպուլսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Ուլիսի» դարպասը եւ դա եղավ ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի առաջին պարտությունը: Հյուրի կարգավիճակում հանդես եկող «Միկան» նույնպես նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ: «Շիրակը» 1:1 խաղաց «Արարատի» հետ եւ դաշտի տերերից միայն «Գանձասարին» հաջողվեց առավելության հասնել, այն էլ՝ «Բանանցի» նկատմամբ (2:0): Հետաքրքիր է, որ այս տարի «Բանանցին» ոչ մի կերպ չի հաջողվում զգալ հաղթանակի բերկրանքը՝ այդ տխուր ցուցանիշով ընկերակցելով «Արարատին»: Դրան հակառակ, բարձրագույն խմբում միայն «Գանձասարն» է, որ ոչ մի խաղում չի պարտվել: Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Ուլիս 7 5 1 1 13-5 16
2. Գանձաս. 7 4 3 0 8-3 15
3. Փյունիկ 7 4 1 2 11-7 13
4. Միկա 7 3 2 2 9-6 11
5. Իմպուլս 7 3 1 3 9-8 10
6. Շիրակ 7 1 3 3 6-9 6
7. Բանանց 7 0 3 4 7-13 3
8. Արարատ 7 0 2 5 3-15 2