Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ»՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մայիս 03,2011 00:00

Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի «Ա» խումբը ֆակուլտետի մեծ դահլիճում ներկայացրեց Արմեն Սանթրոսյանի «Ճառ ասենք, թե զանգ կախենք» ներկայացումը, ըստ Խնկո-Ապոր «Մկների ժողովը» առակի: Նախաձեռնությունը պատկանում էր դասախոսներ Մհեր Հովհաննիսյանին, Արտաշես Հովհաննիսյանին եւ Ալեքսանդր Քոչարյանին:
Բեմադրող ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանին հարցրինք՝ մինչեւ դերասանը կերպարի մեջ լիովին չի մտնում, պատրաստ չի լինում անթերի խաղալ, ինքը թույլ չի՞ տալիս բեմ բարձրանալ: «Մենք դերասաններին ոչ թե բեմ բարձրանալու համար ենք պատրաստում, այլ ռեժիսորական մոտեցումներով իրենց դերերը խաղալու: Դա էլ հենց դերասանի վարպետության խմբի աշխատանքն է: Այս ուսանողները այնպես են հմտացել, որ անգամ կարող են Սունդուկյանի եւ Պարոնյանի թատրոններում աշխատել»,-պատասխանեց նա: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված նյութի ընտրությունը: «Ես կարող էի ընտրել «Նամուսը», «Պեպոն», սակայն այդ ամբողջը ուսանողներն անցել են: Ես ուզում էի, որ նրանք իրենց պլաստիկան, պարը, խոսքը օգտագործեին, իսկ տվյալ պարագայում ամենահարմարը «Մկների ժողովն» էր»,-պատասխանեց պարոն Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել