Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Մայիս 03,2011 00:00

Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից, Իրան էին հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է եւ իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գեւորգյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել