Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍԸ՝ ՊԱՂԵՍՏԻՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Մայիս 03,2011 00:00

Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Արաբին (նկարում) Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտպանել Պաղեստինի անկախ պետության հռչակման գաղափարը:
BBC-ի փոխանցմամբ, այդպիսի հայտարարություն եգիպտացի նախարարն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ պաղեստինյան ինքնավարության երկու հակամարտող ուժերը՝ ՖԱՏԽ-ն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի միջնորդությամբ հաշտության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ ժամանակավոր կառավարություն ձեւավորելու եւ համընդհանուր ընտրություններ անցկացնելու շուրջ: Արաբիի ասելով, մինչեւ վերջերս երկու թշնամական ուժերի միջեւ հաշտությունը մեկ քայլ առաջ է, եւ հիմա Վաշինգտոնը պետք է համոզի Իսրայելին՝ վերականգնել պաղեստինցիների հետ բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարել էին, թե մտադիր չեն որեւէ բանակցություն վարել Արեւմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկու երկրներն էլ ակտիվորեն հանդես են գալիս պաղեստինյան իշխանությունների կողմից միակողմանիորեն անկախություն հռչակելու դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել