Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՐԻՊՈԼԻՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՎՐԱ

Մայիս 03,2011 00:00

Բրիտանիան երկրից վտարել է Լիբիայի դեսպանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քադդաֆիի՝ ագրեսիվ տրամադրված կողմնակիցների ամբոխը ջարդուփշուր էր արել Տրիպոլիում բրիտանական դեսպանատունը:
Լոնդոնում Լիբիայի դեսպան Օմար Ջելբանին 24 ժամ ժամանակ է տրվել՝ լքել Միացյալ Թագավորության տարածքը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե բրիտանական դեսպանատունն ամբողջովին այրվել է:
Հարձակումների են ենթարկվել նաեւ Տրիպոլիում տեղակայված Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցչության դիվանագիտական առաքելությունները: ՄԱԿ-ն արդեն հայտարարել է իր անձնակազմը Տրիպոլիից ետ կանչելու մասին:
Դիվանագետների ասելով, այդ հարձակումների պատճառ են դարձել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից հրթիռային հարվածների արդյունքում Քադդաֆիի կրտսեր որդու՝ Սաիֆ ալ-Արաբի (նկարում) եւ երեք թոռների մահվան մասին տեղեկությունները: ՆԱՏՕ-ն շարունակում է հերքել, թե իր հարվածները նպատակաուղղված են Քադդաֆիի ընտանիքի կամ նրան ֆիզիկապես ոչնչացնելուն, բայցեւ հաստատել են, որ Տրիպոլիում մի քանի օբյեկտ են ռմբակոծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել