Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԲՈՅԿՈՏԸ

Մայիս 03,2011 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դադարեցրել է իր պաշտոնական լիազորությունների կատարման բոյկոտն ու, ինչպես փոխանցում է BBC-ն, մայիսի 2-ին նախարարների կաբինետի նիստ է անցկացրել: Աղբյուրը հիշեցնում է, որ Ահմադինեջադը ապրիլի 22-ից ի վեր աշխատանքի չէր ներկայանում, ինչը, ըստ դիտորդների, իշխանության համար նախագահի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի միջեւ ծագած պայքարի սրման դրսեւորում էր: Այդ հարաբերությունները սրվել էին, հիշեցնենք, երբ ապրիլի 17-ին Ահմադինեջադի կողմից պաշտոնանկ արված Իրանի հետախուզության պետ Հեյդար Մոսլեհին հոգեւոր առաջնորդի կողմից վերականգնվել էր պաշտոնում եւ ապրիլի 24-ին մասնակցել էր կառավարության նիստին, որից բացակայել էր Ահմադինեջադը: Դրանից հետո, Իրանի նախագահը սկսել էր բոյկոտել իր լիազորությունները:
Նա հանրության առաջ չէր հայտնվել, բացակայել էր կառավարության երկու նիստերից եւ չեղյալ էր համարել վաղօրոք նախատեսված այցը Կում քաղաք: Երկրի խորհրդարանի շուրջ 300 պատգամավորներ կոչ էին արել նախագահին՝ հարգել Խամենեի կամքը: Նրանք Ահմադինեջադին հանդիպել էին անցած շաբաթ օրը եւ, իբր, համոզել, որ նա հաստատի իր չեզոքությունը այաթոլլահ Խամենեի նկատմամբ: Ըստ այլ աղբյուրների, երեկ Ահմադինեջադն արդեն հերքել է իր եւ Խամենեի միջեւ առկա տարակարծությունների մասին լուրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել