Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացվեն

Մայիս 03,2011 00:00

Վրաստանի «Ժողովրդական խորհուրդը» մայիսի 21-ին զանգվածային բողոքի ակցիաներ կանցկացնի, որոնք կսկսվեն միանգամից 3 վայրում՝ Վարդերի հրապարակում, Հավլաբարում եւ Մեծ համերգասրահի մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Նոնա Գաբրինդաշվիլիին, երեկ հրավիրված ճեպազրույցում մասնակցել են նաեւ ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Գաբրինդաշվիլիի ասելով, հետո ակցիայի մասնակիցները կշարժվեն Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա արդեն միասնական հանրահավաք: Ընդդիմադիր գործիչն ասել է, թե Վրաստանը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ, եւ ժողովուրդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը: Թբիլիսիին զուգահեռ, բողոքի ակցիաներ են կազմակերպվելու նաեւ Բաթումում:
Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեն վրացական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում բազմիցս է հայտարարել, թե պատրաստ է ժողովրդին փողոց դուրս բերել եւ ամենակարճ ժամկետում ստիպել Սահակաշվիլիին՝ հրաժարական տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել