Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՀՈՅՈՂ ՏՆՕՐԵՆԻՑ ԱԶԱՏՎԵՑԻՆ

Մայիս 03,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ապրիլի 30-ից դադարեցվել է Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները: Ավելի վաղ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»: Հիշեցնենք, որ թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների ծնողները «Առավոտին» բողոքել էին, որ Ս. Նազարյանը ծեծում եւ հայհոյում է սաներին: Մամուլի հրապարակումներից հետո նաեւ քրեական գործ էր հարուցվել՝ այս տիկնոջ կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել