Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Մայիս 03,2011 00:00

 Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 1/5-ով՝ 22,1%-ով. 92 955 զբոսաշրջիկի փոխարեն այս տարի մեր երկիր է այցելել 113 515-ը: Ինչ վերաբերում է հայերին, որոնք զբոսաշրջության նպատակով մեկնել են երկրից, ապա նրանց քանակն ավելացել է 27,6%-ով. նախորդ տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնածների թիվը կազմել է 91 392, այն դեպքում, որ այս տարի մեկնողները եղել են 116 068-ը: Ի դեպ, ավելացել է նաեւ բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների ծավալը: Ըստ այդմ՝ ավանդների մնացորդը 2011թ. մարտի վերջին կազմել է 375 608 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 19,7%-ով կամ 61856 մլն դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել