Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՏՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

Մայիս 03,2011 00:00

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս՝ սունկ հավաքելու, եւ չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանին պատկանող ուսապարկը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը հայտնեց, որ մայիսի 2-ին, ժամը 13-ի դրությամբ, հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դիակը: Մատինյանի խոսքով, դիակը հայտնաբերել են Տավուշի հրշեջ ջոկատի անդամները: Գետի հոսանքը դիակը քշել է ներքեւ, ուր Աղսու գետը խառնվում է մեկ այլ գետի: Իրավապահ մարմինների մեր աղբյուրից տեղեկացանք, որ Սաշիկ Արզումանյանը սունկ հավաքելու է գնացել մի պատանու հետ: Սաշիկն օղի է օգտագործել, որից հետո որոշել է լողալ գետում: Բայց մայիսի սկզբին Տավուշի մարզի գետերում ոչ ոք չի լողում, գետերը վարար են լինում: Այս գարունը շատ ավելի անձրեւային էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել