Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ Ասանժի մասին

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Ամերիկացի ռեժիսոր Չառլզ Ֆերգյուսոնը, որն այս տարի «Օսկարի» արժանացավ «Ներքին գործ» (Inside Job) վավերագրական ֆիլմի համար, ամերիկյան «HBO» հեռուստաընկերության համար կենսագրական ֆիլմ կնկարահանի Ասանժի մասին: Նշենք, որ Չ. Ֆերգյուսոնը ռեժիսորական կարիերայով սկսել է զբաղվել Իրաքում, որտեղ էլ նկարահանել է իր «Վերջ ու սահման չկա» (No End in Sight) վավերագրական ֆիլմը՝ Իրաքում ամերիկյան բանակի գործողությունների մասին, ինչն էլ 2007 թվին մրցանակ ստացավ Սանդենսի կինոփառատոնում:
Ինչ վերաբերում է Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժին, ապա հիշեցնենք, որ նա համաշխարհային ճանաչում ստացավ շնորհիվ «WikiLeaks» ռեսուրսի, որտեղ նախ՝ հրապարակեց Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին վերաբերող գաղտնի փաստաթղթերը, ապա՝ աշխարհի տարբեր երկրներում իրենց դիվանագիտական աշխատանքները կատարող ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունը:
Ասանժի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել նաեւ Սթիվեն Սփիլբերգի «DreamWorks» ընկերությունը, որն անգամ գնել է «Guardian»-ի լրագրողներ Լյուկ Հարդինգի ու Դեյվիդ Լիի հեղինակած «WikiLeaks» գրքի իրավունքը: Որոշ ժամանակ անց Ասանժի մասին ֆիլմ նկարահանելու մասին ցանկություն հայտնեց «Universal» ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել