Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսուալ ֆանտազիաները՝ ըստ ինտերնետի

Ապրիլ 30,2011 00:00

\"\"«The Daily Mail»-ը գրում է, որ ամերիկացի գիտնականներ Օգի Օգասը եւ Սաի Հեդդեմը ինտերնետային որոնման մեխանիզմի շնորհիվ ուսումնասիրել են մարդկանց սեքսուալ նախասիրությունները: Եվ այսպես, նրանք պարզել են, թե տղամարդիկ մարմնի որ մասն են առավել գրավիչ համարում եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ինչ տեսակի պոռնո են սիրում դիտել: Իրենց ուսումնասիրության համար գիտնականները կատարել են մեկ միլիարդ ինտերնետային հարցում՝ կապված սեքսի հետ: Դրա համար օգտագործվել է «Dogpil» ծրագիրը, որը միավորում է «Google»-ի, «Yahoo»-ի եւ «Bin»-ի որոնման արդյունքները: Իսկ ուսումնասիրության արդյունքները տեղ են գտել «Միլիարդ անպարկեշտ մտքեր» գրքում:
Մասնավորապես պարզվել է, որ հետերոսեքսուալները նախընտրում են գեր աղջիկներին եւ սրունքները համարում են կանանց մարմնի ամենասեքսուալ հատվածը:
Միեւնույն ժամանակ պարզվել է, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդիկ հաճույք են ստանում էրոտիկ լուսանկարներ դիտելիս՝ անգամ այն դեպքում, երբ նրանցում պատկերված են տարեց կանայք եւ տրանսսեքսուալներ:
Այնուամենայնիվ, բոլոր տղամարդիկ՝ անկախ սեռական կողմնորոշումից, առավել սեքսուալ են համարում կանանց կուրծքը, հետույքը, ապա՝ սրունքները:
Ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվել է, որ որոշ տղամարդիկ իրենց սեքսուալ ֆանտազիաներում ավելի շատ են պատկերացնում խմբակային սեքս, քան կանայք: Հատկանշական է, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կանայք առավել շատ նախընտրում են տարբեր վեպեր կարդալ կամ ֆիլմեր դիտել գեյերի՝ ոչ միայն սիրային, այլեւ սեռական հարաբերությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել