Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՈՏՈՔՍԸ» ՏԻՐՈՋԸ «ՔԱՇԵԼ Է»

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Ամերիկյան դաշնային դատարանը պարտավորեցրել է «բոտոքս» արտադրող Allergan ընկերությանը 212 մլն դոլարի փոխհատուցում տալ Վիրջինիա նահանգի բնակչին, որը վնաս է կրել այս դեղորայքի ընդունումից հետո: Համաձայն «Լոս Անջելես թայմս» թերթի, 67-ամյա Դուգլաս Ռեյին 2007 թվականին բուժման համար նշանակել են բոտոքսի ներարկում, որն առաջ է բերել մկանների տեղային կաթված: Դրանից հետո հիվանդի մարմնի ջերմությունը բարձրացել է եւ ի հայտ է եկել ցան, ապա վնասվել է գլխուղեղը, որից հետո նա անընդհատ խնամքի կարիք է զգում:
Ռիչմոնդի շրջանային դատարանը որոշեց, որ Allergan-ը բժիշկներին չի տվել ողջ անհրաժեշտ տեղեկությունները՝ հնարավոր կողմնակի էֆեկտների մասին, եւ այդ պատճառով մեղավոր է Ռեյի մոտ առաջացած բարդությունների մեջ: Այդ իսկ պատճառով ընկերությանը պարտավորեցրել են վճարել 12 մլն դոլարի փոխհատուցում եւ եւս 200 մլն դոլար՝ որպես տուգանք:
Allergan-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը որեւէ օրենք չի խախտել, եւ հավանական է, որ բողոքարկի վճիռը, առավել եւս, որ Վիրջինիա նահանգի օրենքով արգելված է նշանակել 350 հազար դոլարը գերազանցող տուգանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել