Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԱԹԸ ՉԻ ԴՆԻ» ԻՆՏԵՐՆԵՏԻ ՎՐԱ

Ապրիլ 30,2011 00:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռունետի հանրամատչելի ռեսուրսների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չի պատրաստվում «թաթը դնել» ինտերնետի վրա: Այդ մասին lenta.ru-ի թղթակցին ասել է այդ հանդիպման մասնակիցներից մեկը: «Երբ խոսում են ինտերնետի կարգավորման մասին, այն տպավորությունն է առաջանում, որ պետությունը ուզում է իր թաթը դնել դրա վրա եւ ստեղծել սահմանափակումներ, որոնք գոյություն ունեն միայն որոշ սպեցիֆիկ երկրներում»: Նա նաեւ ասել է, որ ներկայումս կառավարությունն աշխատում է Քաղաքացիական օրենսգրքի նոր խմբագրության վրա, եւ առաջարկել է ինտերնետ-ռեսուրսների ներկայացուցիչներին իրենց գաղափարները ներկայացնել օրինագծի մասին՝ «քանի դեռ գնացքը չի մեկնել»: Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են lenta.ru, gazeta.ru, lifenews.ru, odnoklassniki,ru կայքերի, «Կոմերսանտ» թերթի օնլայն տարբերակի, «Նովոստի» եւ «Ինտերֆաքս» գործակալությունների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել