Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինին հանդիպելու ժամանակ չունեն

Ապրիլ 30,2011 00:00

«Պոետ եւ քաղաքացի» հաղորդման հեղինակ, գրող եւ լրագրող Դմիտրի Բիկովը եւ դերասան Միխայիլ Եֆրեմովը (նկարում) չեն մասնակցի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը մշակույթի գործիչների հետ, քանի որ շատ զբաղված են եւ ժամանակ չեն գտել դրա համար: Ինչպես «Ինտերֆաքսին» ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Իհարկե, ճիշտ կլիներ մշակույթի հարցերը քննարկել մշակույթի այնպիսի ներկայացուցիչների հետ, ինչպիսին Բիկովն է, բայց նա ժամանակ չգտավ մասնակցելու հանդիպմանը, եւ մենք ըմբռնումով ենք մոտենում նրա զբաղվածությանը»: Ինչ վերաբերում է Եֆրեմովին, Պեսկովն ասել է. «Հրաշալի կլիներ մշակույթի վերաբերյալ նրա հայացքներին էլ տեղեկանալ: Ես լսել եմ, որ Բիկովը նոր բանաստեղծություններ է գրել, եւ հավանաբար, նրանք միասին ձայնագրում են դրանք»,- հավելել է նա:
Պենզայում երեկ երեկոյան կայանալիք այդ հանդիպմանը հրավիրվել էին 17 մշակութային գործիչներ, բայց նրանց անունները չեն բարձրաձայնվում: Հստակ հայտնի է միայն, որ հրավիրյալների թվում չէր «ԴԴՏ» խմբի մեներգիչ Յուրի Շեւչուկը, որն անցյալ տարի մասնակցել էր այդ հանդիպմանը եւ սուր հարցեր բարձրացրել: Ի դեպ, Բիկովը kasparov.ru կայքին ասել է, որ ինքը Մոսկվայում չէ եւ ոչ մի հրավեր վարչապետից չի ստացել: Ինչ վերաբերում է Բիկովի հեղինակային «Պոետ եւ քաղաքացի» հաղորդմանը, այն եթեր է հեռարձակվում ռուսական «Դոժդ (Անձրեւ)» հեռուստաալիքով՝ այս տարվա փետրվարից: Եթերում դերասան Եֆրեմովն ընթերցում է Բիկովի գրած սատիրիկ բանաստեղծությունները: Այս ամիսների ընթացքում եթեր է գնացել ընդամենը հինգ հաղորդում, իսկ վեցերորդը չեն թույլատրել հեռարձակել, քանի որ, ըստ հեռուստատեսության գլխավոր տնօրենի՝ այն վիրավորական էր նախագահ Մեդվեդեւի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել