Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոռնադոն խլել է 300-ից ավելի մարդու կյանք

Ապրիլ 30,2011 00:00

«Ֆրանս-պրես» գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում տոռնադոյի եւ փոթորկի արդյունքում մահացել է ամենաքիչը 305 մարդ: Ամենաշատ զոհերը տարերային աղետի հետեւանքով գրանցվել են Ալաբամա նահանգում՝ 204 մարդ, եւս 1700-ը վիրավորվել է: Զոհեր կան նաեւ Թենեսի, Միսսիսիպի, Ջորջիա, Արկանզաս, Վիրջինիա, Միսսուրի եւ Քենթուկի նահանգներում:
ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում տոռնադոյի արդյունքում զոհերի ավելի մեծ քանակ, քան նախորդ օրերի դեպքն է, եղել է միայն 1974 թվականին, երբ զոհվեց 310 մարդ:
Երեկ Ալաբամա պիտի մեկներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ տիկնոջ հետ: Նախագահը մտադիր է անձամբ գնահատել Ալաբամային հասցված վնասը, հանդիպել նահանգի ղեկավարներին, մասնավորապես՝ նահանգապետ Ռոբերտ Բենթլիին, ում հայրենի քաղաք Տուսկալուսան հիմնահատակ ավերվել է:
Տոռնադոյի առաջին հարվածը եղել է ապրիլի 25-ին, երբ զոհվել է 45 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել