Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԻԼՅԱՄԻ «ԱԿԱՆՋԸ ԿՏՐԵՑԻՆ»

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Երեկ Լոնդոնի Վեստմիսթերյան աբբայությունում կայացավ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ նրա ընտրյալ Քեյթ Միդդլտոնի հարսանյաց արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ այսուհետեւ նրանք կկոչվեն Քեմբրիջի դուքս եւ դքսուհի: Առայժմ Ուիլյամը Ուելսի արքայազնի տիտղոսն է կրում, իսկ Քեյթը որեւէ պատվավոր կոչում չունի, քանի որ ոչ ազնվական ծագում ունի:
Պսակադրությունը, որին մասնակցել է 1900 հրավիրյալ, եւ որը տեւել է 75 րոպե, երեկ ուղիղ եթերում դիտել է ավելի քան 2 մլրդ մարդ՝ այդ թվում «Հ1»-ի ակնդիրները, այնպես որ՝ առանձնապես ավելացնելու բան չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել