Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻՄՈՖԵՅԸ, ՊԱՎԼԻԿՆ ՈՒ ՍԱՆՅԱՆ

Ապրիլ 30,2011 00:00

Տաքսի ծառայություններից մեկի 58-ամյա վարորդը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում, երեք անհայտ անձ Երեւանի Կոմիտասի պողոտայում նստելով իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել են գնալ Զովունի գյուղ, որտեղ նրանցից երկուսը դանակի սպառնալիքով հափշտակել են իր «Նոկիա» բջջային հեռախոսն ու 9.000 դրամ, իսկ երրորդը բռունցքով հարվածելով իր դեմքին՝ մտցրել է բեռնախցիկը, այնուհետեւ իրեն հանելով այնտեղից, նույն մեքենայով բերել են Երեւանի Բաղրամյան պողոտա եւ թողնելով իրեն եւ ավտոմեքենան՝ դիմել են փախուստի: Նույն օրը, ժամը 20.30-ին, նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բաժին է ներկայացվել 17-ամյա Տիմոֆեյ Զ.-ն: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը, ընկերների՝ Պավլիկ Բ.-ի եւ Սանյա Ու.-ի հետ:
Տիմոֆեյ Զ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Պավլիկ Բ.-ին եւ Սանյա Ու.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել