Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր։
Այս անգամ առիթը արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» գրքի շնորհանդեսն էր։ Հեղինակին շնորհավորեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով նաեւ իր հրաշալի երգով հիացրեց բոլորին, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը եւ այլք:
Կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ռ. Կարայանի վեպերը կարող են դառնալ հրաշալի ֆիլմեր՝ ի հեճուկս մշակությային արժեք չներկայացնող այժմյան սերիալների։
Լ. ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՊՄՀ ուսանողուհի