Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը: Նպատակն է օգնել ուսուցչին` տարբեր տարիքի երեխաներին Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու եւ պարզաբանելու հարցում: Ձեռնարկը բաղկացած է երկու մասից` 1-5 եւ 6-9 դասարանների համար: «Ձեռնարկում հեղինակը կիրառել է բավական մանկավարժորեն ընդունելի սկզբունքներ, ձեւեր, մեթոդներ, եւ սա, անշուշտ, կօգնի հայ երեխայի մեջ դաստիարակելու ոչ միայն ցեղասպանությունը դատապարտող կեցվածք, այլեւ անհատի բնական իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանք»,- ասաց ԿԱԻ փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը: