Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍՐՍԿԵԼ ԵՆ

Ապրիլ 30,2011 00:00

Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով՝ Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով: Տավուշի մարզպետարանը նրա ընտանիքին՝ 20 հազար, իսկ Հաղարծնի գյուղապետարանը՝ 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել: 2009թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծնից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ՝ սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով՝ նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել