Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԸ ԽԵՂԴԵԼ Է 10 ԳԱՌ, ՄԵԿԻՆ ԷԼ ԱՌԵՎԱՆԳԵԼ

Ապրիլ 30,2011 00:00

Ապրիլի լույս 29-ի գիշերը, լուսադեմին, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում գայլը մտել է գառների ցանկապատված պահատեղ եւ խեղդել դեբեդավանցի Ալբերտ Մովսիսյանի 10 գառը, մի գառ էլ առեւանգել: Ալբերտի 17 գառներից 11-ը զոհ է դարձել գիշատիչ կենդանուն: Ալբերտ Մովսիսյանի տունը գյուղի կենտրոնում է, սակայն անասունների պահատեղը Դեբեդավանի ծայրին գտնվող կիսակառույց շենքի մոտ է: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը հայտնեց, որ գայլը նույն գիշեր վնասել է նաեւ դեբեդավանցի Ասլան Միքայելյանի ձիուն:Գյուղապետի վկայությամբ՝ ամեն տարի ապրիլի վերջին, մայիսի սկզբին գայլերը հարձակվում են գյուղի անասունների վրա: Անցյալ տարի Վրաստանին սահմանակից այս գյուղում գայլերի զոհ է դարձել 16 անասուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել