Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈԼՄԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏԱ

Ապրիլ 30,2011 00:00

«Արմինֆո»-ի հաղորդմամբ, մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական իշխանություններն արգելել են այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն պատճառով արդեն վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան: Մենք դեռ 2005-ին ականատես եղանք, եւ ոչ միայն մենք՝ ամբողջ միջազգային հանրությունը, ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը, եւ ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաեւ փորձում են որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում: Եւ հետո ի՞նչ են ասելու. ասելո՞ւ են, որ Նոյի թվից Նախիջեւանը մեր պապական տարա՞ծքն է եղել, բայց ո՞վ է հավատալու. անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել