Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ԽՈՍԵԼ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ

Ապրիլ 30,2011 00:00

«Մենք ակնկալում ենք, որ մոտալուտ ընտրությունները, որոնք կկայանան 2012թ., կլինեն ազատ եւ արդար, կհամապատասխանեն Եվրոպական Միության չափանիշներին»,- երեկ Երեւանում հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում: Նա կարեւորել է, որ ընտրական գործընթացների անցկացումը համապատասխանի օրենսդրությանը՝ միաժամանակ շեշտելով, որ կարեւոր է ոչ միայն լավ օրենսդրություն ունենալը, այլեւ այդ օրենսդրության լավ կիրառումը։ Հանձնակատարն ասել է, թե 2008
թ. մարտյան իրադարձությունների հետ ուղղակիորեն կապված հանգամանքներում ազատազրկված մարդկանց խնդրի հետ կապված իր առաջին այցից մինչ ներկա այցը առաջընթաց կա, «բայց իրավիճակը շատ ավելի գլոբալ է, շատ ավելի լայն է, եւ պետք է, որ այն որպես այդպիսին ընկալեն նաեւ Հայաստանում՝ քաղաքական գործիչները»:
Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե «այդ իրադարձություններից անցել է երեք տարի, եւ կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացիները լիարժեք պատկերացում ստանան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել եւ ով է պատասխանատու»: Եվրոպացի դիվանագետը շեշտել է, թե մեծ բավականությամբ ի գիտություն է ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը՝ կապված «Մարտի 1»-ի գործի քննության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել