Անգլիացի 103-ամյա Լիլիան Լոուն վերջերս է գրանցվել «Facebook»-ում, բայց արդեն բավական հայտնի է դարձել: Նա հավակնում է ճանաչվել այս սոցցանցի ամենածեր օգտագործողը: Լիլիանը «FaceBook» է մտնում շաբաթական 2 անգամ՝ ընտանիքի եւ ծոռների հետ շփվելու համար: Ըստ «Pew Research Center»-ի տվյալների, մեծ տարիքի մարդկանց քանակը «FaceBook»-ում արագ տեմպերով աճում է: