Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկությունը մասնագիտացման մեջ է

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Lատվիայի լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռադզյավիչյուսը երեկ հայաստանցի լրագրողների հետ զրուցեց լրագրության լավ ու վատ կողմերից եւ լրագրողների ապագայից: Գնահատելով լրագրության վիճակը ամբողջ աշխարհի մակարդակով՝ նա նկատեց, որ ընդհանուր առմամբ վիճակը նույնն է բոլոր երկրներում: Ըստ նրա, այժմ սկսվել են ավելի քիչ էքսպերիմենտներ եւ ներդրումներ արվել ոլորտում, հետաքննական լրագրությունը, նրա համոզմամբ, ավելի վատ վիճակում է:

Պարոն Ռադզյավիչյուսը հավատացրեց, որ լրագրությունը այն մասնագիտությունը չէ, որտեղ կարելի է գումար աշխատել, իսկ շքեղ մեքենաներով լրագրողները, մեղմ ասած, «այդքան էլ լրագրողներ չեն»:

Ապագայի լրագրողի փրկությունը նա տեսնում է մասնագիտացման մեջ: Պետք է գտնել այն ասպարեզը, որտեղ ամենից լավ կարող ես դրսեւորվել եւ լուսաբանել քեզ հոգեհարազատ բաները: Ըստ միության նախագահի, լրագրողի տարբերությունը մյուսներից այն է, որ կապակցված եւ ամբողջական է ներկայացնում այն, ինչը բլոգերները կամ սոցիալական ցանցերից օգտվողները կարող են միակողմանի մատուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել