«Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը ներկայացնող Էմմին դեմ չէ մրցույթի շրջանակներում համերգներով եւ փրոմոտուրերով հանդես գալ նաեւ Ադրբեջանում, եթե այդ երկրից, իհարկե, համապատասխան հրավեր ստանա։ News.am-ին այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի այն հրապարակմանը, որտեղ «Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցներ Էլը եւ Նիկկին, պատասխանելով հարցին՝ կայցելեի՞ն արդյոք Երեւան, եթե մրցույթը կայանար Հայաստանում, պատասխանել են. «Մենք միշտ էլ հրավերների ենք սպասում բոլոր երկրներից: Երաժշտությունը, մշակույթը ազգություն չեն ճանաչում: Մենք ուրախ կլինենք մասնակցել համերգների ամենուրեք»: