Ամեն օր նոր մանրամասներ են շրջանառվում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի հետ կապված:
Պարզվում է՝ արդեն կազմվել է VIP հյուրերի ցուցակը, որոնց մեջ, իհարկե, լինելու են բազմաթիվ հայտնի դեմքեր:
Ինչպես եւ սպասվում էր, հարսանիքին ներկա են լինելու «Շերլոկ Հոլմսի» տնօրեն Գայ Ռիչին, երգիչ Ջոս Ստոնը, դերասան Ռոուեն Աթքինսոնը, Էլթոն Ջոնը, Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, ֆոտոնկարիչ Մարիո Տեստինոն, ավստրալիացի Իան Տորպեն, Բրիտանական հեռուստատեսային մշակույթի եւ կինոակադեմիայի տնօրեն Ամանդա Բերին եւ այլք: