Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս Ռուսաստանին» ձերբակալել են

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովային ձերբակալել են նյույորքյան խանութներից մեկում գողություն կատարելիս։ Ինչպես գրել է «New York Post» պարբերականը, նախկին գեղեցկուհին փորձել է խանութից դուրս բերել «Strawberry» ապրանքանիշի հագուստ ու մի քանի զույգ կոշիկ։ Մալովային տեղի ոստիկանները բռնել են գողացած հագուստը խանութից դուրս բերելիս։ Նրան մեղադրում են մանր գողություն կատարելու եւ գողոնը յուրացնելու մեջ։ Կինը դատարանի առջեւ կկանգնի մայիսի 24-ին։

Սա 38-ամյա գեղեցկուհուն առաջադրված առաջին մեղադրանքը չէ։ Մոտ երկու շաբաթ առաջ նա բռնվել էր հանցանքի վայրում, երբ փորձել էր կեղծելով լրացնել բժշկի դեղատոմսեր։ 2010թ. մայիսին Մալովան ձերբակալվել էր թմրամիջոցներ պահելու, դեղատոմսեր կեղծելու եւ իրեն ուրիշ անձնավորության տեղ ներկայացնելու փորձի համար։ Հետագայում պարզվել է՝ Մալովան իր բժշկից գողացել է դատարկ հարցաթերթիկներ ու ինքնուրույն լրացրել դրանք։ Բժշկական փաստաթղթերում նշվում է, որ նախկին գեղեցկուհին հայրենիքում ստացել է բժշկական բարձրագույն կրթություն, թեեւ ԱՄՆ-ում լիցենզիայի բացակայության պատճառով իրավունք չունի զբաղվել բժշկական գործունեությամբ։ Աննա Մալովան «Միսս Ռուսաստան» տիտղոսին է արժանացել 1998 թվին ու հենց այդ տարի էլ նա տեղ է զբաղեցրել «Միսս տիեզերք» մրցույթի լավագույն տասնյակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել