Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ

Ապրիլ 29,2011 00:00

Փետրվարի 18-ին ենք տեղեկացրել, որ ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը Հայ-կանադական պալատն է:

Պատվիրակները երեկ արդեն ժամանել են Երեւան եւ այսօր քննարկելու են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ մարդ՝ Հայաստանից, Ղարաբաղից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Իրանից, Լիբանանից, Ռուսաստանից:

Այսօր առավոտից մինչ երեկո համաժողովի մասնակիցները «Հասնելով աշխարհին», «Կառուցենք կամուրջներ», «Նպաստել ցանցի կայացմանը», «Վերադարձ դեպի Հայաստան», «Նոր սկիզբ» նիստերում քննարկելու են անդրազգային հայկական առեւտրական ցանցերի անցյալն ու ներկան, հայկական առեւտրական ցանցի առաքելությունն ու սկզբունքները, հայկական առեւտրական ցանցի համար նախանշված գործողությունները, Արցախի տնտեսական եւ սոցիալական զարգացման հեռանկարները եւ վերջում ձեւավորելու են հայկական առեւտրական ցանցի խորհուրդ եւ ուղերձ են ընդունելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել