Ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ռոբերտ Ամիրխանյանի «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով համերգը եւ «Հայաստանի ձայնը» ձայնասկավառակի շնորհանդեսը: Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Մենակատարներ՝ Սեդա Ամիր-Կարայան, Գուրգեն Բավեյան, Իրինա Զաքյան, Գեւորգ Հակոբյան, Հովհաննես Այվազյան եւ «Պրոմենադ» վոկալ անսամբլ: