Լոնդոնի կենտրոնական կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Նադեժդա Իսպիրյանի «Փշրված երազանքների փողոցը» ֆիլմի ցուցադրությունը: Անգլիացիները բարձր են գնահատել Իսպիրյանի արվեստը, մասնավորապես՝ կադրում կարեւոր մանրուքներ գտնելու նրա ունակությունը: Ֆիլմի մասին մի շարք հրապարակումներ են եղել լոնդոնյան մամուլում:
«Փշրված երազանքների փողոցը» Նադեժդա Իսպիրյանի առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա պրեմիերան կայացել է Երեւանում՝ 2008թ.:
Նադեժդա Իսպիրյանը 10 գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Դրանց մեծ մասը մասնակցել է տարբեր հեղինակավոր փառատոների եւ արժանացել բարձր մրցանակների: