Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐԿՈՒՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԳԱՌՆԻ ՏԱՃԱՐԻՆ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Մելինա Մերկուրի» հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում: «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել