Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԸՆՏՐԱՆԻՆ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ

Ապրիլ 29,2011 00:00

Մայիսի 6-15-ը Նիդերլանդներում Filmhuis Den Haag-ը «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա կլինեն հայ եւ արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ տարբեր փառատոների ներկայացուցիչներ: Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմերը: Ինչպես նաեւ վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ եւ կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լեւան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը: Մայիսի 8-ին նախատեսվում է քննարկում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում, որին ներգրավված կլինեն փառատոնի բոլոր հյուրերը: Նույն ժամանակահատվածում այնտեղ տեղի կունենա նաեւ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ուրախ օր…» խորագրով ցուցահանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել