Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՉՈՐՍ ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՀՎԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Բահրեյնի զինվորական դատարանը երկրում հակակառավարական ցույցների չորս մասնակցի դատապարտել է մահապատժի՝ երկու ոստիկանների սպանելու մեղադրանքով: BBC-ի փոխանցմամբ, եւս երեք հոգի, որոնք անցել են այս նույն գործով, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Բոլոր 7 ամբաստանյալներին առաջադրված է եղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ կանխամտածված սպանության մեղադրանք: Իրավապաշտպանները պնդում են, որ կալանավորվածները չեն կարողացել կապ հաստատել իրենց հարազատների եւ մտերիմների հետ, նաեւ սահմանափակ հնարավորություն են ունեցել իրավական աջակցություն ստանալու հարցում: Տեղի ունցած դատավարությունը մարտի կեսերին թագավորությունում ռազմական դրություն հայտարարելուց հետո առաջինն էր, որի մասին բացեիբաց հայտարարվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել