Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԲԱՔՎԻՆ

Ապրիլ 29,2011 00:00

Միացյալ Նահանգների Արտահանման եւ ներմուծման (Export-Import) բանկը նախօրեին հաստատել է Ադրբեջանի կողմից արդիական արբանյակի ձեռք բերումը ֆինանսավորելու գործարքը: Հաղորդելով այդ մասին, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը քննադատել է բանկի որոշումը՝ հիշեցնելով, մասնավորապես, որ ընդամենը շաբաթներ առաջ պաշտոնական Բաքուն սպառնում էր քաղաքացիական օդանավեր ոչնչացնել:

«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Հայ դատի գրասենյակն ընդգծել է, որ Կոնգրեսում լուրջ վերապահումներ էին արտահայտվել Միացյալ Նահանգների այնպիսի գործողությունների առնչությամբ, որոնք կմեծացնեն Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի ագրեսիայի աճող սպառնալիքի պայմաններում, նման գործարքներին խիստ ընդդիմանում է նաեւ ամերիկահայ համայնքը:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել Արտահանման եւ ներմուծման բանկի որոշման կապակցությամբ եւ շեշտել, որ բանկի նախագահ Ֆրեդ Հոչբերգի գրավոր հավաստիացումը, թե «արբանյակը չունի ռազմական հնարավորություններ», եւ «պատշաճ միջոցներ» են ձեռնարկվել այն ռազմական միավորներից հեռու պահելու համար, չունի թափանցիկության՝ նման դեպքերի համար անհրաժեշտ մակարդակը: «Մենք շարունակում ենք կոչ անել վարչակազմին՝ ամբողջությամբ հրապարակել այդ պայմանագիրը», – հայտարարել է Համբարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել