Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թայիբ Բեյը «ջրել» է Ղրղըզստանի պարտքը

Ապրիլ 29,2011 00:00

Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւին հաջողվել է Թուրքիայի հասցեին շռայլ խոսքերի դիմաց ստանալ 50 միլիոնանոց նվեր։ News.am-ի փոխանցմամբ, այցով Անկարայում գտնվող Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիայի վարչապետին ասել է, թե դժվարանում են Թուրքիային վերադարձնել 50 մլն պարտքը, քանի որ Թուրքիայից բացի՝ ուրիշ ավագ եղբայր չունեն։ «Թայիբ բեյն էլ լսելով այդ մասին, ջնջեց մեր պարտքը»,- ասել է Ղրղըզստանի վարչապետը։ Հիշեցնենք, որ Ղրղըզստանի վարչապետի՝ Անկարա այցի ընթացքում ստորագրվել է նաեւ երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի վիզաների ռեժիմների հանման մասին համաձայնագիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել