Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՈՒ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏԱՆԴԵՄԻՆ՝ ՄԵԿ ՓԱԹԵԹՈՎ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը, «Լեւադա» ոչ կառավարական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հարցման համաձայն, կողմնակից են, որ 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածությունն առաջադրի իշխող տանդեմը՝ ե՛ւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ե՛ւ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Հարցման արդյունքում, որն անցկացվել է ապրիլի 15-18-ը, հարցվածների 38 տոկոսը կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանի համար ավելի լավ կլիներ», եթե ընտրությունների ժամանակ թեկնածուների ցուցակում լինեին ե՛ւ Մեդվեդեւը, ե՛ւ Պուտինը: Քվեաթերթիկներում իշխող տանդեմի միայն մեկ ներկայացուցչին տեսնելու ցանկություն հայտնած հարցվածների 19 տոկոսը նախապատվությունը տվել է Պուտինի, իսկ 12 տոկոսը՝ Մեդվեդեւի թեկնածությանը, իսկ 18 տոկոսը հայտարարել է, որ չի ուզում նրանցից ոչ մեկին:

Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանկինի ասելով, հարցումը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը չեզոք է տրամադրված իշխանությունների նկատմամբ, բայցեւ ընտրության հարցում դժվարություններ է ունեցել: «Ստացվում է, որ մարդիկ չեն կարողանում ընտրել, թե այդ երկուսից որ մեկն է ավելի լավը եղել»,- եզրակացրել է Գրաժդանկինը: 2008-ին նախագահ ընտրված Մեդվեդեւն ասում է, թե երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու հարցում որոշում կընդունի՝ նկատի ունենալով երկրում «սոցիալական վիճակն ու քաղաքական ուժերի հարաբերակցությունը»:

Արեւմուտքը Ռուսաստանում վերջին 10 տարիներին անցկացված եւ ոչ մի ընտրություն արդար չի ճանաչել, իսկ վերլուծաբաններն ասում են, որ իշխանական տանդեմի միջեւ, իբր, առկա քաղաքական տարակարծությունները, երբ ընտրական համակարգը վերահսկում է իշխող բյուրոկրատիան, իմիտացիա են:

Ի դեպ, Կենտրոնի տվյալներով, ռուսաստանցիների մեկ երրորդ մասին քվեարկությունն ընդհանրապես չի հետաքրքրում, քանի որ ընտրական առկա համակարգի պայմաններում իրենց կարծիքից ոչինչ կախված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել