Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ

Ապրիլ 29,2011 00:00

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք «Կրթություն եւ ուսուցում-2011» ցուցահանդեսի մասին, որի ընթացքում կրթության ոլորտում գործող տարբեր կազմակերպություններ հատուկ տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Նաեւ նշել էինք, որ բոլոր կրթական ցուցահանդեսներին պարտաճանաչ կերպով ներկայացված է լինում «Մահարիշի» վեդայական կենտրոնը, որը հայոց եկեղեցին համարում է աղանդավորական հաստատություն: Իսկ այս ցուցահանդեսին այն ներկայացված չէր: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով մեր հարցին, արդյոք ԿԳՆ-ից հատուկ զգուշացում եղե՞լ է՝ այդ կենտրոնին չներգրավել ցուցահանդեսում, պատասխանել էր. «Ձեր նշած կենտրոնին ծանոթ չեմ: Ավելին, այժմ նախարարությանը տարբեր «հասարակական կազմակերպություններ» մեղադրում են նրանում, որ մասնավոր դպրոցներ ենք փակում, որոնք աղանդավորական են: Ուստի իրականում այսօր խնդիրը շատ ավելի լուրջ է, քան արեւելյան փիլիսոփայության դասավանդման կամ թրեյնինգի կենտրոնի առկայությունը ցուցահանդեսին: Դրա լինել-չլինելուց ի՞նչ է փոխվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել