Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՀՈՒՅՔԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԷԻՆ

Ապրիլ 29,2011 00:00

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արգավանդ գյուղում գտնվող մի հիմնարկությունից գողություն կատարելու պահին բերման են ենթարկել 22-ամյա Դավիթ Ա.-ին եւ 26-ամյա Արսեն Ա.-ին՝ վերջինիս վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Պարզվել է, որ նրանք ցանկապատի վրայից մուտք են գործել նշված ընկերության տարածք, բացել մուտքի դուռը եւ վարչական շենքի 2-րդ հարկից ապամոնտաժել կահույքը: Գողության պահին Դավիթ Ա.-ն փորձել է դիմել փախուստի, սակայն փախուստը կանխվել է ոստիկանների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել