Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Երեւանի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատապարտված՝ 47-ամյա Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա 2010թ. օգոստոսի 4-ին Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանային համալիրում 35-ամյա Դիաննա Դ.-ից խաբեությամբ վերցրել է պարանոցի ոսկյա շղթան, ոսկյա թեւնոցը եւ բջջային հեռախոսը՝ պատճառելով 650.000 դրամի նյութական վնաս: