Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԱՀԱԶԱՆԳԵՑ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԸ

Ապրիլ 29,2011 00:00

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ տեղեկացրին, որ ապրիլի 27-ին, ժամը 04.20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ միացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող Վարդաշեն-Մուշական հատվածի հեռախոսամալուխի ազդանշանային սարքը: Մեկնած օպերատիվ խումբը Մուշական թաղամասի 5-րդ փողոցից, հեռախոսային մալուխներ գողանալու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բերման է ենթարկել նախկինում դատապարտված՝ 40-ամյա Մանուկ Մ.-ին: Գողոնն առգրավված է: «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել