Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

57 կտոր թուղթ էլ չեն ուզի

Ապրիլ 29,2011 00:00

Գործարար միջավայրի բարելավման նպատակով Պետեկամուտների կոմիտեն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կրճատման քաղաքականություն է վարում: Ըստ news.am-ի, երեկ այդ մասին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդ գործընթացում ՊԵԿ-ի կողմից կրճատվել է հարկ վճարողներից պահանջվող 57 դիմումների եւ տեղեկանքների քանակը: Արդյունքում բացառվում է գործարարի կողմից անհարկի ժամանակի վատնումը եւ նվազագույնի է հասցվում շփումը հարկային մարմինների հետ: Եթե մինչ այժմ հարկ վճարողը պարտավոր էր որեւէ գործողություն իրականացնելիս ամեն անգամ դիմումներ ներկայացնել՝ իր պարտավորությունների, կարգավիճակի, դրամարկղային, հաշվառման գրքեր գրանցելու, ՀԴՄ հաշվառման կամ հաշվառումից հանելու հետ կապված եւ այլն, ապա այսօր իրավիճակն այլ է. հարկատուն այլեւս պարտադրված չի այցելի հարկային մարմին: Փոխարենն ակտիվացվում է էլեկտրոնային շփումը՝ այդ գործառույթներն աստիճանաբար տեղափոխելով հարկ վճարողների սպասարկման կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել