Երեկ՝ ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: