Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանը հասավ դիվանբաշո՞ւն…

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ եթե Կենտրոնական բանկի աշխատակիցների մասին էպիտետներով խոսող այդ մարդը (խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է) ներողություն չխնդրի, ապա իրենք՝ ԿԲ-ն, կդիմեն դատարան: ԿԲ նախագահին վիրավորել էր «պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող մասնագետի» տված որակումները իր աշխատակցի հասցեին: Հիշեցնենք, որ նախորդ օրվա ասուլիսում Հրանտ Բագրատյանը ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Նա, մասնավորապես, ասել էր, թե «միայն պաթոլոգիական ապուշը կարող է հայտարարել, որ միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010թ., ընդհանուր առմամբ, դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել