Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՂՈՍՅԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԵՆ

Ապրիլ 29,2011 00:00

Երեկ բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանք հանդիպում են պահանջել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, հենց կառավարության շենքի մոտից Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հեռախոսազրույցով պայմանավորվել է առաջիկայում հանդիպում՝ քաղաքապետի եւ առեւտրականների մասնակցությամբ: Պարոն Պողոսյանը ցուցարարների կողքին է հայտնվել՝ փորձելով միջնորդի դեր ստանձնել ցուցարարների եւ քաղաքապետարանի միջեւ: Մինչդեռ առեւտրականները վրդովմունքով են դիմավորել նրան՝ մեղադրելով, որ նա ամբիոնից իրենց հարցը ոչ ճիշտ կերպ է մեկնաբանել, առեւտրականների հասցեին ասելով, որ նրանք կեղտոտ ձեռքերով կանաչի են ծախում: Նախկինում մանկավարժ Նունե Մանուկյանը, Ա. Պողոսյանին ցույց տալով բուհի իր դիպլոմը, նշել է, որ ինքը մանկավարժի աշխատանք չի ուզում, այլ ընդամենը մի քանի կապ կանաչի վաճառելու անկյուն:

Առեւտրականներից բացի, կառավարության շենքի մոտ են հավաքվել նաեւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Զոհվածների ծնողներին մոտեցել է Կենտրոնական զինվորական բժշկական հանձնաժողովի նախագահը: Նա ծնողներից մեկին խոստացել է ընդունել եւ լսել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել